Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների
Երեխաների սնուցումը 1-3 տարեկան հասակում
Ստամոքսաաղիքային ուղու ֆունկցիոնալ կատարելագործմանը, ատամներ հանելուն, մարսողական ձյութերի ֆերմենտատիվ ակտիվության բարձրացմանը զուգընթաց երեխաներն աստիճանաբար ընտելանում են ավելի բազմազան և համեմատաբար խիտ սննդատեսակներին։
Պետք է հոգալ, որ սննդի տեսքը լինի ախորժալի։ Շատ կարևոր է երեխաներին վարժեցնել սննդի ակտիվ ընդունմանը։ Օրաբաժնի մեջ հարկավոր է մտցնել հավի միս, ձուկ, լյարդ և այլն։ Անհրաժեշտ է հիշել, որ օրաբաժնի բազմազանությունից անկախ, երեխան ամեն օր պետք է ստանա կաթ՝ 700-500 մլ և մեկ ձու։ էքսուղատիվ դիաթեզի ծանր դեպքերում ձվի սպիտակուց չի տրվում։
1-3 տարեկան երեխաների սննդի hիմնական բաղադրամասերի հարաբերակցությունը այսպիսին է. յուրաքանչյուր կգ քաշի համար պետք են. սպիտակուցներ՝ 4 գ, ճարպեր՝ 4 գ, ածխաջրեր՝ 12 գ (1:1։3)։ Նախաճաշը պետք է կազմի սննդի օրաբաժնի 25%-ը, ճաշը՝ 35-40%-ը, ետճաշիկը՝ 10-15%-ը, ընթրիքը՝ 25%-ը։
Բացի սպիտակուցներից, ճարպերից և ածխաջրերից, սնունդը պետք է բավարար չափով պարունակի նաև բոլոր անձրաժեշտ վիտամինները։
Մանկական սննդում լայն կիրառում պետք է գտնեն նաև բանջարեղենը, մրգերը և հատապտուղները, այդ թվում նաև բողկը, շաղգամը, սոխը, դդմիկը, սպանախը, սալաթը և այլն։
Ուշադրություն պետք է դարձնել սննդամթերքի խոհանոցային մշակման վրա, որպեսզի վիտամինները պահպանեն իրենց լիարժեքությունը։
Բանջարեղենը հնարավոր չափով պետք է օգտագործվի թարմ վիճակում։ Հանքային աղեր են պարունակում ոչ միայն մրգերը և բանջարեղենը, այլև միսը, ձուն, կաթը։
Խորհուրդ է տրվում օգտագործել հավի, հորթի, տավարի միս, իսկ ոչխարի և, մանավանդ, խոզի միսը երեխայի սննդի մեջ պետք է օգտագործել մեծ զգուշությամբ։ Մսի և բանջարեղենի ապուրներ պետք է տալ օրը մեկ անգամ՝ ճաշին։ Ընդ որում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հարաբերակցությունը պետք է լինի 1:1:3։
Սննդի օրաբաժինը պետք է լրիվ բավարարի երեխայի պահանջը ոչ միայն քանակական, այլև որակական տեսակետից։ Ներմուծվող սպիտակուցի 75%-ը պետք է լինի կենդանական։ Որպես ճարպ հարկավոր է կարագ օգտագործել։ Բուսական ճարպերը պետք է կազմեն երեխաների ճարպային օրասննդի 10-15%:
Անհրաժեշտ է նաև պահպանել սնուցման ճիշտ ռեժիմը։ 1-1,5 տարեկան երեխաներին պետք է կերակրել 4 ժամը մեկ անգամ, օրվա ընթացքում՝ 5 անգամ։ Հետագայում աստիճանաբար պետք է անցնել 4 անգամյա կերակրման։
Պետք է ջանալ, որ երեխան կերակրման ժամերից դուրս որևէ սնունդ և, մասնավորապես, քաղցրավենիք չստանա, որպեսզի ախորժակը չփչանա։
Երեխային ճաշի ժամանակ կրկնակի բաժին ապուր չի կարելի տալ, որովհետև նա կարող է հրաժարվել երկրորդ՝ ավելի սննդարար կերակրատեսակից։ Որպես երկրորդ կերակրատեսակ ցանկալի է տալ մսեղեն, տարբեր բանջարեղենից պատրաստված շիլաներ և խյուսեր։ Նախաճաշին երեխային պետք է տալ շիլա, կաթով սուրճ, կարագով հաց, իսկ ընթրիքին՝ բանջարեղենային բլիթ և կաթ։ Հաց պետք է տալ ամեն օր` սահմանափակ չափով։ Հացը պատկանում է բարձր կալորիականություն ունեցող սննդամթերքին և նրա ոչ չափավոր օգտագործումը հանգեցնում է ախորժակի անկման։
Մինչև 1,5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում տալ 50-70 գ սպիտակ հաց, 1,5-4 տարեկանում՝ 50-70 գ սև հաց և 100-150 գ սպիտակ հաց։ Հացի մի մասի փոխարեն կարելի է տալ թխվածք, բուլկի, բլիթներ։ Նպատակահարմար է դրանք տալ ետճաշիկի և ընթրիքի ժամանակ։
Վատ ախորժակ ունեցող և թուլակազմ երեխաների համար անհրաժեշտ է կազմել անհատական հաշվարկ և սննդաբաժնում ուղղումներ մտցնել՝ ի հաշիվ ավելի խիտ և լիարժեք սննդատեսակների։
26.10.2010                    Կարդացեք նաև
Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։ Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս...
12.08.2011                                    Որքան փոքր է կշռում նորածինը ծնվելիս, այնքան ինտենսիվ է ընթանում կյանքի առաջին տարում նրա մարմնի զանգվածի ավելացումը։ Անհասության բոլոր աստիճանների երեխաների հասակի ամենամսյա աճը կյանքի առաջին տարում կազմում է միջին...
Նորածին երեխաների համար ամենաֆիզիոլոգիական սնունդը կրծքի կաթն է։ Այն օրգանիզմն ապահովում է կառուցվածքային և էներգետիկ նյութերով, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի առաջացմանը...
09.08.2011                                    Երեխան քնած ժամանակ պահպանում է ներարգանդային դիրքը (ոտքերն ու ձեռքերը ծալված են, սեղմված դաստակները մոտեցված են դեմքին)։ Սկսած երրորդ շաբաթից՝ արթնանալու ժամանակ ձգվում է (ուղղվում է)։ Ուժեղ սեղմում է ափում դրվող մատը, այսինքն՝ գործում է...
Առողջ նորածին երեխաներին (ըստ Ապգարի սանդղակի 8-10 նիշ գնահատականով) հակացուցումների բացակայության դեպքում, անհրաժեշտ է կրծքով կերակրել ծնվելուց 6-12 ժամ հետո` անկախ կաթի առկայությունից։ Կրծքով վաղ կերակրելը ուժեղ գրգռիչ է կաթի ավելի շուտ...
03.08.2011                                    Վերջույթների ծալիչների բարձր լարումը պահպանվում է, չնայած վերին վերջույթներում այն արդեն թույլ է արտահայտված։ Բարձրանում է տարածիչ մկանների տոնուսը, աճում է ակտիվ շարժումների ծավալը։ Որովայնի և կողքի վրա պառկելու դեպքում գլուխը...
Խառը և արհեստական սնուցում նշանակվում է միայն օբյեկտիվ ցուցումների առկայության դեպքում։ Այդ հարցը սկզբունքային լուծում է պահանջում հատկապես նորածնային շրջանի երեխաների համար։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ կրծքի...
28.07.2011                                    Անգնահատելի է սնուցման նշանակությունը երեխաների կյանքի առաջին տարում, երբ առկա են նրանց աճի ինտենսիվ պրոցեսները, բազմաթիվ օրգանների ու համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը...
26.07.2011                                    Որովայնի վրա պառկած վիճակում հենվում է նախաբազուկներին, վստահ բարձրացնում և լավ պահում է գլուխը, ուսագոտին։ Օգնելիս նստում է, շրջվում է մեջքից կողքի վրա։ Ձեռքերի ծալիչների գերլարման վերացման ձետ ձեռքերի...
Վերանում է ստորին վերջույթների ծալիչների ֆիզիոլոգիական գերլարումը։ Որովայնի վրա պառկած երեխան` հենվելով նախաբազուկներին, երկար ժամանակ պահում է գլուխը և ուսագոտին։ Ոտքերն այդ դեպքում ձգված են լինում...
Չորս ամսականից մեծ երեխաների սնուցումը։ Երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները, եթե նույնիսկ երեխային տալիս են հավելյալ սնունդ։ Այդ պատճառով էլ, անկախ մոր կաթի...
28.05.2011                                    Չորս ամսականից մեծ երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները: Այդ պատճառով, անկախ մոր կաթի քանակությունից, 4,5-5 ամսականից երեխան պետք է ստանա հավելյալ սնուցում...
26.05.2011                                    Ակտիվ և ճիշտ շարժումներով մեջքից շրջվում Է որովայնի վրա։ Ուղղված ձեռքերի ափերին հենվելով, բարձրացնելով գլուխը և ուսագոտին, երկար պառկում Է որովայնի վրա և հետևում իր առջև եղած խաղալիքների տեղաշարժերին...
Որովայնից ազատ շրջվում Է մեջքի վրա։ Տեղափոխելով ձեռքերը («ձգվելով») և փոքր-ինչ սողալով որովայնի վրա՝ առանց ոտքերի օգնության, տեղաշարժվում Է խաղահարթակում։ Թևատակերից բռնելիս՝ ոտքերով ինքնուրույն...
Որովայնի վրա պառկած դիրքից, ձեռքերի և ծնկների օգնությամբ բարձրանում Է, չորեքթաթ կանգնում և ճոճվում։ Կարճ ժամանակով, առանց օգնության, նստում Է։ Ուտելու ժամանակ ինքն Է վերցնում կերակրաշիշը և տանում բերանը...
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ